Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.11.2025 | 22:00
Ամենատես Արարիչ,
խաղաղ և անդորր պահիր մեր կյանքը, շնորհիր հոգու և մարմնի առողջություն, երկրին պտղաբերություն։
Տե՛ր,
Մխիթարիչ եղիր տխուրներին,
բժիշկ՝ հիվանդներին,
օգնական՝ դժբախտության մեջ գտնվողներին, պաշտպան՝ մերկերին, միջնորդ՝ այրիներին,
պաշտպան՝ որբերին,
կերակրող՝ մանուկներին,
զորացնող՝ ծերերին,
ուղեցույց՝ ճանապարհորդներին։
Որպեսզի աղոթքներով առաջնորդված կարողանանք հասնել հավիտենական հանգստին և փառաբանել Քեզ, Տեր, Սուրբ Երրորդությանդ մեջ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն»
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3322

Մեկնաբանություններ